Thursday, July 21, 2016

Erexa 20






+

Ինչպես պարզել երեխայի սեռը. ժողովրդական մեթոդներ Ապագա երեխայի սեռը հետաքրքրում է յուրաքանչյուր կնոջ, սակայն որոշ կանայք չեն վստահում ուլտրաձայնային հետազոտությանը եւ այստեղ են գալիս ժողովրդական մեթոդները: Առավել լայն տարածված մեթոդներից մեկը երեխայի սեռի որոշումն է մոր որովայնի տեսքից ելնելով: Ընդունված է կարծել, որ որոշակիորեն սուր եւ դեպի աջ թեքված որովայնը արու զավակի ծնվելու նախանշան է: Իր հերթին որովայնի կլորությունն ու դեպի ձախ թեքումը, նշանակում է, որ աղջիկ է ծնվելու: Երկրորդ մեթոդը կապված է ապագա մոր արտաքին տեսքի հետ: Ընդունված է կարծել որ ապագա դուստրը վերցնում է մոր գեղեցկությունը, իսկ արու զավակի դեպքում մոր արտաքին տեսքը էական փոփոխություններ չի կրում: Երրորդ մեթոդը հղիության սկզբնական փուլում ուժեղ տոքսիկոզի առկայություն է, որը սովորաբար ասոցացվում է տղա երեխա ունենալու հետ: Չորրորդ մեթոդը կապված է ապագա մոր գաստրոնոմիկ նախասիրությունների հետ: Եթե հղի կինը ավելի շատ նախընտրում է քաղցրավենիք, ապա կծնվի աղջիկ, իսկ եթե աղի ուտեստներ `տղա: Եթե ​​սեռական ակտը տեղի է ունեցել օվուլիացիայի պահին, ապա պետք է սպասել տղայի, իսկ եթե ավելի վաղ ապա `աղջկա: Այս մեթոդի հետ համաձայն են նաեւ որոշ բժիշկներ: Իմիջայլոց, ճաղատության հակված տղամարդկանց մոտ հաճախ տղաներ են ծնվում:




No comments:

Post a Comment